Արմավիրում հերթական խոշոր չափի զինամթերքն է հայտնաբերվել, ինչը քաղաքացին բերել էր 44-օրյայից հետո

Արմավիրում հերթական խոշոր չափի զինամթերքն է հայտնաբերվել, ինչը քաղաքացին բերել էր 44-օրյայից հետո

Հունվարի 17-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հերթական արդյունքն են գրանցել զենք զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Shamshyan-ը:

Այդ օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել քաղաքացին և հայտնել, որ ինքը արցախյան 44-օրա պատերազմի մասնակից է, իր հետ այնտեղից մեծ քանակի զենք, զինամթերք է բերել ու այն թողնում է «Մատուռ» կոչվող տարածքի ետնամասում գտնվող չգործող ջրամբարի մեջ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։