Կանադան կարգելի Ռուսաստանի նավերին իր նավահանգիստներ ու տարածքային ջրեր մտնել

Կանադան կարգելի Ռուսաստանի նավերին իր նավահանգիստներ ու տարածքային ջրեր մտնել

Կանադան մտադիր է արգելել ռուսական նավերին իր նավահանգիստներ ու տարածքային ջրեր մտնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կանադայի կառավարության հայտարարությանը։

Նշվում է, որ մարտի 1-ին տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրան, արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ու ձկնորսության, օվկիանոսների և Կանադայի առափնյա պահպանության նախարար Ջոյս Մյուրեյը հայտարարել են, որ կառավարությունը պատրաստվում է ռուսական նավերի համար արգելք սահմանել:

Նոր արգելքն ուժի մեջ կմտնի այս շաբաթ։

«Այս գործողությունները G7-ի գործընկերների ու համախոհ երկրների շարունակական ջանքերի մասն են կազմում։ Այդ ջանքերն ուղղված են Ռուսաստանին ագրեսիայի (Ուկրաինայի դեմ) էսկալացիայի համար պատասխանատվության ենթարկելուն», – հայտարարել են Կանադայի կառավարությունում: