Ռուսական դպրոցում 21 երեխա է թունավորվել. մանրամասներ

Ռուսական դպրոցում 21 երեխա է թունավորվել. մանրամասներ

ՌԴ Խաբարովսկի երկրամասում քրեական գործ է հարուցվել Էլբան գյուղի դպրոցում երեխաների զանգվածային թունավորման դեպքի առթիվ. հայտնում է շրջանի դատախազության մամուլի ծառայությունը։

«Սեպտեմբերի 7-ից 8-ը Էլբան գյուղի տարրական դասարանների 21 աշակերտ որովայնի ցավի և փսխման գանգատներով բուժհաստատություն է դիմել, որոնցից ութը թունավորման նախանշաններով հոսպիտալացվել են շրջանային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 236-րդ հոդվածի 1-ին մասով (սանիտարահամաճարակային կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մարդկանց զանգվածային թունավորման)»,- ասվում է հաղորդագրությունում։

Քրեական գործի ընթացքը գտնվում է դատախազության հսկողության տակ։