ՌԴ–ն ու Իրանը նույնպես կողմ են «3+3» ձևաչափով բանակցություններին. ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ–ն ու Իրանը նույնպես կողմ են «3+3» ձևաչափով բանակցություններին. ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 10-ին Իրանական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրիբդոլլահյանի հետ. հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արեւելքի ներկայիս օրակարգի վերաբերյալ՝ շեշտը դնելով պաղեստինյան-իսրայելական հակամարտության սրման վրա: 

Քննարկվել է Անդրկովկասում առկա իրավիճակը: Նախարարները հանդես են եկել հօգուտ համատեղ աշխատանքի արագ վերականգնման, կապված Հարավային Կովկասում 3​​+3 խորհրդատվական պլատֆորմի հետ: