ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենին

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, ներառյալ մայրաքաղաք Սանային, հաղորդել են ԶԼՄ-ները։
Մասնավորապես, հարվածներ են հասցվել զինամթերքի պահեստներին Ալ-Դայլամի բազայում, որը մայրաքաղաքից 15 կմ հյուսիս է, և Եմենի հութիների ռազմական այլ օբյեկտների:
Հարձակումներ են իրականացվել նաև Սաադայի շրջանում (12 հարձակում հակաբունկերային ռումբերով), Հոդեյդա (Ռաս Իսա շրջան) և Աբբ (ոչնչացվել են կապի ցանցեր և կապի աշտարակներ):
Եմենի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամերի ընթացքում ամերիկյան հարձակումների հետեւանքով 5 մարդ է մահացել է, 5-ը՝ վիրավորվել։