Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 15

Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 15

Եկեղեցին միայն աղոթատեղի չէ, այլ նաև Աստծո տուն, պաշտանմունքի վայր է: Եկեղեցում է, որ հաղորդվում ենք Տիրոջ Մարմնով և Արյամբ: Եկեղեցում է, որ Աստծո խոսքն ենք լսում Աստծո խորանից: Այստեղ է, որ մյուս հավատացյալների հետ կազմում ենք Քրիստոսի մարմինը: Այս բոլորը մեր տներում չենք կարող անել, ահա թե ինչու է կարևոր կիրակի օրը եկեղեցի գնալ:

Այսօր կիրակի է, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: