ՌԴ քաղաքներից մեկում սառցե անձրևների պատճառով արտակարգ դրություն է մտցվել (տեսանյութ)

ՌԴ քաղաքներից մեկում սառցե անձրևների պատճառով արտակարգ դրություն է մտցվել (տեսանյութ)

Ռուսաստանի Պրիմորսկի երկրամասի Լեսոզավոդսկ քաղաքում սառցե անձրևների պատճառով արտակարգ դրություն է մտցվել։ Ավելի քան երկու հազար բնակիչ ունեցող ավելի քան 1200 բնակելի շենք առանց էլեկտրականության է մնացել։ Դպրոցներն անցել են հեռավար ուսուցման։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։

Քաղաքի չորս կաթսայատուն նույնպես մնացել է առանց էլեկտրականության։ Նրանցից երկուսին հաջողվել է անցնել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների։

Վնասվել է մոտ 200 ծառ։

Ավելի վաղ SHOT-ը գրել էր, որ Պրիմորսկի երկրամասին հզոր ցիկլոն է հարվածել։

Տեսանյութն այստեղ։