Քույր ու եղբայր իրենց կյանքին վերջ տալու նպատակով փորձել են տունը այրել՝ գորգը գցելով գազի վառարանի վրա

Քույր ու եղբայր իրենց կյանքին վերջ տալու նպատակով փորձել են տունը այրել՝ գորգը գցելով գազի վառարանի վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղում տուն է այրվում, որտեղ կա նաև վիրավոր քաղաքացի:

Դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գայ գյուղի Սարյան փողոցի տներից մեկի բնակիչներ՝ 55-ամյա Գարուն Գ.-ն և 60-ամյա Արաքսյան Գ.-ն, դիտավորյալ հատակին օգտագործվող գորգը գցել են գազի վառարանի վրա, որպեսզի տունը այրեն:

Գարուն Գ.-ն և Արաքսյան Գ.-ն, գտնվելով հոգեպես ոչ ադեկտվատ վիճակում, իրենց կյանքին վերջ տալու նպատակով մտել են իրենց տան ննջասենյակ, ներսից փակել դուռը և բենզինի միջոցով այրել հատակին դրված գորգը և այդ կերպ փորձել ինքնասպան լինել, սակայն կարճ ժամանակ անց ներսից կոտրել են ննջասենյակի դուռը և ստացած այրվածքներով դուրս եկել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ քույր ու եղբայր են, և այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: