Թրամփն ասել է, որ խոսել է Պուտինի հետ

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ հինգշաբթի խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թրամփը «Truth Social»-ում գրել է, որ զրույցը «լավ և արդյունավետ» է եղել։
Թրամփը նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «շատ լավ հնարավորություններ» կան։
Այլ հայտարարություններ՝
▪️ Ուկրաինական հազարավոր զինվորականներ շրջապատված են ռուսական ուժերով և գտնվում են «խոցելի դիրքերում».
▪️ Պուտինին խնդրել է Կուրսկի մարզում «խնայել ամբողջությամբ շրջապատված» Ուկրաինայի զինված ուժերին։
Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և շատ մեծ հավանականություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կարող է ավարտվել։ ԲԱՅՑ, ԱՅՍ ՊԱՀԻՆ, ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԶԱՐՆԵՐԱՎՈՐ ԶՈՐՔԵՐ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ԵՆ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՇԱՏ ՎԱՏ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԴԻՐՔՈՒՄ ԵՆ։ Ես խստորեն խնդրել եմ նախագահ Պուտինին խնայել նրանց կյանքը։ Սա սարսափելի կոտորած կլիներ, որը չէր տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Աստված օրհնի բոլորին!!!