Յուրա Մովսիսյանը վստահ է, որ Մխիթարյանը կդառնա «Ինտերի» առաջատար

Յուրա Մովսիսյանը վստահ է, որ Մխիթարյանը կդառնա «Ինտերի» առաջատար

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ինտեր» և հավաքականից հեռանալը:

«Յուրաքանչյուր խաղացող ինքն է որոշում` երբ հեռանա հավաքականից: Ես նույնպես շուտ հեռացա: Բայց որ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է, կասկած չկա, նման խաղացողը ցանկացած պահի կօգներ ազգային հավաքականին։ Ինչ վերաբերում է «Ինտեր» տեղափոխությանը, ապա հիանալի տրանսֆեր է: «Ինտերը» մեծ ակումբ է։ Ես իսկապես հույս ունեմ, որ Հենրիխը կկարողանա մեծ բարձունքներ նվաճել նոր ակումբում, և վստահ եմ, որ նա կդառնա առաջատար և իր խաղով բոլորին կապացուցի, որ վատը չէ մյուս խաղացողներից։ Կարևորը նրա առողջությունն է, մնացածն ինքը կանի այնպես, ինչպես պետք է»,- ասել է Մովսիսյանը: