ՌԴ ՊՆ հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի մասին

ՌԴ ՊՆ հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի մասին

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։ Մարտակերտի, Մարտունու, Շուշայի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։

Ուղեկցվել է ԿԽՄԿ շարասյունը մարդասիրական բեռներով դեպի Արցախ։ Ասկերանի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական արշավ է իրականացվել։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,6 հա տարածք։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2514,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթուցիկ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։