ՀՀ-ում ինքնաթիռ է ընկել. կան զոհեր

ՀՀ-ում ինքնաթիռ է ընկել. կան զոհեր

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է երկու քաղաքացի։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԻ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Նա նշեց, որ այս պահին այլ տեղեկատվություն չկա, դեպքի հանգամանքները պատասխանատու օղակները ուսումնասիրում են։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։