Զանգվածային թունավորում՝ ՌԴ-ում․ շաուրմայում առնետի պոչ են գտել (լուսանկարներ)

Զանգվածային թունավորում՝ ՌԴ-ում․ շաուրմայում առնետի պոչ են գտել (լուսանկարներ)

Այսօր հայտնի դարձավ մոսկովյան սրճարանի փակման մասին, որտեղ 32 մարդ թունավորվել էր շաուրմայից և խորոված հավից, 4-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ստուգելուց հետո պարզվել է, որ ձեռնարկությունում չկան բավարար քանակությամբ սառնարաններ, իսկ ճաշ պատրաստելու համար օգտագործվել է անհայտ արտադրողի հումք՝ առանց մակնշման։ Ընդ որում, իրենք՝ աշխատակիցները, չունեն բժշկական գրքույկներ և բուժզննումների վերաբերյալ տվյալներ։

Մոսկվացիները բազմիցս բողոքել են մայրաքաղաքի հյուսիսում գտնվող «Բիստրո-24»-ում հնացած շաուրմայից, որտեղ վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 30 մարդ է թունավորվել: Գնորդներից մեկը ճաշատեսակի մեջ նույնիսկ առնետի պոչ է գտել․ հաղորդում է 360 հեռուստաալիքը։

Նրա խոսքով, հաստատության մասին վատ կարծիքներ են հայտնվել օգոստոսի 22-ին։ Նրա այցից հետո հյուրերը բացարձակապես տպավորված չէին. բողոքում էին մինչև 39 աստիճան տաքությունից, փսխումից և փորլուծությունից։

«Մենք կերել ենք հին շամփուրի վրայի մնացորդները, միսը չոր ու անհամ էր, արդյունքում՝ հաջորդ օրը այս շաուրման փորձած քաղաքացիները փսխել են»,- ասել է հաճախորդներից մեկը:

Ոմանք այնպիսի ախտանշաններ ունեին, որ ստիպված էին նույնիսկ շտապ օգնություն կանչել։ Եվ մի գնորդ շաուրմայի մեջ առնետի պոչ է ստացել: Մ