ՊՍԺ-ից կարող է հեռանալ միանգամից 14 ֆուտբոլիստ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստվում է լրջորեն թարմացնել թիմի կազմը։ Նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն արդեն ընտրել է այն ֆուտբոլիստներին, որոնք չեն մտնում իր ծրագրերի մեջ։
Լրագրող Նիկոլո Շկիրայի տվյալներով՝ Գալտիեն հույսեր չի կապում 14 ֆուտբոլիստի հետ։ Նրանք են Սերխի Ռիկոն (դարպասապահ), Տիլո Կերերը, Աբդու Դիալոը, Լեյվեն Կուրզավաը, Պրեսնել Կիմպեմբեը (պաշտպաններ), Անդեր Էռերան, Ջորջինյո Վեյնալդումը, Յուլիան Դրաքսլերը, Լեանդրո Պարեդեսը, Իդրիսա Գեյեն, Պաբլո Սարաբիան, Ռաֆինյան, Մաուրո Իկարդին և Արնո Կալիմուենդոն (հարձակվողներ)։