«Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ

«Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հերթական մշտադիտարկման աշխատանքների արդյունքում, որին մասնակցում էր նաև փոխնախարար Արամ Մեյմարյանը, 2022 թվականի հուլիսի 14-ին «Զանգեզուր» մասնաճյուղի «Զանգեզուր» պետական արգելավայրում կրկին արձանագրվել են Հայկական մուֆլոններ, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։

Մուֆլոն. գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»: