Վաղը Մարտունիում կծնվի աշխարհի ութ միլիարդերորդ երեխան

Աշխարհի հոբերլանական՝ ութ միլիարդերորդ երեխան կծնվի Հայաստանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Լուրը հրապարակել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
MediaHub.am-ը զրուցեց Մարտունու ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու, թե ինչպե՞ս է կատարվել հաշվարկը։
«Չգիտեմ, այդ հաշվարկը մենք չենք արել։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն է ինչ-որ մանրակրկիտ հաշվարկներ անում, երևի թվային տեխնոլոգիաներով»,- ասաց ծննդատան տնօրենը։
Հարցին, որ եթե նման հաշվարկներ անել հնարավոր է, գուցե սպասվող երեխայի սեռն է՞լ է պարզ, Արթուր Հովհաննիսյանը ծիծաղով արձագանքեց՝ ո՞նց պետք է որոշենք սեռը։
«Կա՛մ աղջիկ է ծնվելու, կա՛մ տղա»,- նշեց նա։
Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի գնահատականների՝ 2022 թ. նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը կհատի 8 միլիարդի սահմանը։ Վաղը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կայցելի Գեղարքունիքի մարզ, Մարտունու ծննդատուն՝ տեղում շնորհավորելու խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխայի ծնունդը։
Նարե Գնունի