13-րդ դարի խաչքարը վնասվել է կայծակի հետևանքով

Վայոց ձորի մարզում կայծակի հետևանքով խաչքար է վնասվել:
13-րդ դարի արձանագիր խաչքարը գտնվում է մարզի Կարմրաշեն վարչական շրջանում:
Վնասված խաչքարը նկատել են պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզի աշխատակիցները շրջայցի ժամանակ:
ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մասնագետների հետ քննարկում է խաչքարի հետագա ճակատագիրը: