Փաշինյանն «այո» է ասում թե՛ Արևմուտքին, թե՛ ՌԴ-ին 

Փաշինյանն «այո» է ասում թե՛ Արևմուտքին, թե՛ ՌԴ-ին 

ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ամբիցիաներով է շարժվում, որևէ դրական միտում չունի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում։ Եվրոպացիները կեղծ նախաձեռնություններ ունեն. նրանք անամոթաբար ուզում են յուրացնել հաջողության դափնիները, որոնց հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում հասել է ՌԴ-ն: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպմանը Մոսկվան բավականին կոշտ է արձագանքում՝ մեսիջ հղելով Փաշինյանին և ՔՊ-ին, որ չփորձեն Արևմուտքի հետ «սիրախաղի» մեջ մտնեն ռուսական գեոպոլիտիկ շահերի հաշվին:


Այսօր ընթանում է Արևմուտք-ՌԴ «սառը պատերազմը» և ՀՀ-ն պետք է հստակ գիտակցի, որ Մոսկվան թույլ չի տալու Երևանին «նստել երկու աթոռների» վրա՝ սերտացնել կապերը և Արևմուտքի, և ՌԴ-ի հետ:


Արևմուտքը ցանկանում է հետ չմնալ ՌԴ-ից, և ՔՊ-ից «պոկել» նորանոր գեոպոլիտիկ դիվիդենտներ՝ մասնակիցը դառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ձեռքը պահելով արցախյան կարգավորման «պուլսին»:


ՔՊ-ական իշխանությունները չեն կարողանում մերժել ո՛չ Արևմուտքի պահանջները, ո՛չ ՌԴ-ի, քանի որ նրանց համար թիվ մեկ շահը սեփական իշխանության պահպանումն է տարբեր ուժային կենտրոնների շահերը կյանքի կոչելու հաշվին:

ՌԴ-ն կոշտ է արձագանքելու ՔՊ-ի «խաղերին» Արևմուտքի հետ: Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի գերտերությունների շահերի համադրության, այլ ոչ թե հակադրության վրա՝ հիմքում ունենալով հայկական ազգային, պետական շահը: Սակայն դա հնարավոր է կյանքի կոչել միան Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո:

Վահրամ Բագրատյան