Կոտայքում Toyota-ն բախվել է արգելապատնեշին, Mercedes Vito-ն շրջված հայտնվել է ձորում․ կա 8 վիրավոր

Կոտայքում Toyota-ն բախվել է արգելապատնեշին, Mercedes Vito-ն շրջված հայտնվել է ձորում․ կա 8 վիրավոր

Մարտի 16-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի քանի մետրը և գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

Մինչ դեպքի վայրը սահմանազատում էին պարեկները, «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվում է գլխիվայր շրջված «Toyota Camry»-ին, ապա մոտ 30 մետր առաջ է ընթանում, բախվում ծառերին, մի քանիսը կոտրում ու արմատախիլ անում և կողաշրջված վիճակում հայտնվում ձորում՝ մինչ այդ կոտրելով նաև երկաթե արգելապատնեշները։ Նշված վթարից 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են տարբեր հիվանդանոցներ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։