Իսրայելի ավիացիան 30 րոպեի ընթացքում ավելի քան 20 հարված է հասցրել Սիրիային

Իսրայելի ավիացիան 30 րոպեի ընթացքում ավելի քան 20 հարված է հասցրել Սիրիային

Իսրայելի ավիացիան 30 րոպեի ընթացքում ավելի քան 20 հարված է հասցրել Սիրիային։

Հարվածները հանգեցրել են «Համայի ռազմական օդանավակայանի գրեթե ամբողջական ոչնչացմանը և տասնյակ խաղաղ բնակիչների և զինվորականների վիրավորմանը», հայտնել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ԱԳՆ-ն:

Դիվանագետներն Իսրայելի օդային հարվածներն անվանել են «միջազգային իրավունքի և Սիրիայի ինքնիշխանության կոպտագույն խախտում»:

Դամասկոսում ռմբակոծվել է Մասաքեն Բերզի շրջանում ռազմական օբյեկտը, որը պատկանում է նախկին սիրիական բանակին։ Հարվածներ են հասցվել նաև Պալմիրայի մոտակա օդանավակայանին։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ այնտեղի օդանավակայաններն ու պահեստները «վտանգ են ներկայացնում իսրայելցի խաղաղ բնակիչների համար»: