Արտոնյալ պայմաններով բնակարաններ՝ ԱԱԾ մարմինների ծառայողներին
ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի՝ ԱԱԾ մարմինների ծառայողների բնակարանային պայմանները կբարելավվեն։
«Առաջարկում ենք գործող որոշմամբ սահմանված բնակարանների ձեռքբերման կամ կառուցման դեպքում պետական աջակցության ծրագրի շահառու դարձնել նաև ԱԱԾ մարմինների զինծառայողներին, ինչը կնպաստի սահմանապահ զորքերը որակյալ կադրերով համալրելու գործընթացին»,- ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալը։
Նախագծի ընդունման դեպքում՝ ամեն տարի ԱԱԾ մարմինների 40 զինծառայող հնարավորություն կունենա օգտվել պետական աջակցությամբ իրականացվող հիփոթեքային վարկավորման ծրագրից։ Դրա համար պետական բյուջեից տարեկան կպահանջվի 157 մլն դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։