Բժիշկը զգուշացրել է որոշ մթերքների պատճառով հիշողության հնարավոր կորստի մասին

Արագ սննդի և թխվածքների հանդեպ կիրքի պատճառով հնարավոր է հիշողություն կորցնել, և այդ գործընթացն անշրջելի է։ Զգուշացրել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան։
Բժիշկը տելեգրամյան իր ալիքում նշել է հիշողության և հանրաճանաչ մթերքների միջև կապը։
Պավլովայի խոսքով՝ գիտնականները պարզել են, որ հիշողության հետ կապված խնդիրներ են առաջանում այն մարդկանց մոտ, ովքեր դեռահաս տարիքում շատ են վնասակար սնունդ կերել՝ արագ սնունդ, քաղցրավենիք, թխվածք:
Անառողջ սննդակարգը նվազեցնում է ացետիլխոլինի մակարդակը՝ նեյրոհաղորդիչ, որը պատասխանատու է սովորելու, գրգռվածության և կենտրոնացման համար: Մասնագետն ընդգծել է, որ եթե նույնիսկ ավելի հասուն տարիքում մարդը ճիշտ սնվի, հիշողության խնդիրները չեն լուծվի։
Էնդոկրինոլոգն ընդգծել է, որ փորձն արվել է առնետների վրա։ Բայց գիտության մեջ արդեն շատ են եղել դեպքերը, երբ թեստերի ժամանակ կենդանիների հետ կատարվածը հետագայում նկատվել է մարդկանց մոտ։ Այսպիսով, ըստ նրա, պատճառ կա մտածելու վատ ուտելու սովորությունների մասին։