Ի՞նչ է կատարվում հայկական բիզնես միջավայրում. պատկերացում կկազմեք Mantashyants Global EXPO 2024-ում

Mantashyants Global EXPO 2024-ը Մանթաշյանց գործարարների միության անդամների բիզնեսները մեկ հարթակում ներկայացնող խոշոր ցուցահանդես է։ 

Այն պրոֆեսիոնալ հարթակ է գործարարների համար՝ միմյանց բիզնեսներին ծանոթանալու, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններին և ունեցած հնարավորություններին: 

Mantashyants Global EXPO-ի նպատակն է՝ միասնական հարթակում ներկայացնել Մանթաշյանց գործարարների միության անդամների գործունեությունը՝ տալով բոլորին իրար ճանաչելու հնարավորություն։ 

Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու է կոնֆերանս, որը ֆանտաստիկ առիթ է հանդիպելու ներդրողներին, այլ գործարարներին, և ոչ միայն փորձով, այլև գաղափարներով կիսվելու,

ապագա բիզնեսների համար համահիմնադիրներ գտնելու համար։
Mantashyants Global EXPO 2024-ում ներկայացված են լինելու 40-ից ավելի ոլորտներ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին պատկերացում կազմել, թե ի՞նչ է կատարվում հայկական գործարար միջավայրում։ 

Մանրամասները՝ տեսանյութում