Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ 1991 թվականի սահմանների ճանաչման հետևանքն է․ Պեսկով

Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ 1991 թվականի սահմանների ճանաչման հետևանքն է․ Պեսկով

Ռուս խաղաղապահները դուրս են եկել Լեռնային Ղարաբաղից, քանի որ այնտեղ այլևս գործառույթներ չունեին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ խաղաղապահների դուրսբերումը հետևել է «Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչմանը»։

«Խաղաղապահների դուրսբերումը բխում է այժմյան իրողություններից, որոնք տարածաշրջանում ձևավորվել են այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները՝ 1991 թվականի դրությամբ։ Աշխարհաքաղաքական իրողություններն այնտեղ փոխվեցին, և  խաղաղապահներն այլևս գործառույթ չունեին կատարելու»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։