ԵԽԽՎ նախագահի անունն ընդգրկվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում․ պատճառն Ալիեւն է

ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի անունը ԵԽԽՎ 76 անդամների հետ ընդգրկվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության սև ցուցակում։
«Ռուսոպուլոսը և նրա նմանները մշտապես փորձում են ստվեր գցել Ադրբեջանի դիրքորոշման վրա»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Ռուսոպուլոսի կողմից Բաքվի հասցեին հնչեցրած մեղադրանքները։
«Ադրբեջանի ղեկավարին վիրավորելը և նրան բռնապետ անվանելը միանգամայն անընդունելի է»,- ընդգծել է ԱԳՆ-ն։