Սիրիայում անցումային շրջանը կտեւի հինգ տարի

Սիրիայում անցումային շրջանը կտեւի հինգ տարի

Սիրիայում անցումային շրջանը կտևի հինգ տարի, ասվում է Սիրիայի Արաբական Հանրապետության Սահմանադրության նախագծի հանձնաժողովի հայտարարության մեջ։

«Հանձնաժողովը հայտարարում է հինգ տարվա անցումային շրջան՝ ապահով և չեզոք միջավայր ստեղծելու նպատակով բավարար ժամանակ տրամադրելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հինգշաբթի ստորագրել է անցումային շրջանի սահմանադրության նախագիծը։ Ավելի վաղ Ալ-Շարաան հայտարարել էր, որ երկրում անցումային շրջանն ավարտելու համար կպահանջվի առնվազն չորս տարի։