Հունգարիայի վարչապետն ասել է, թե որ դեպքում վետո կդնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման վրա

Հունգարիայի վարչապետն ասել է, թե որ դեպքում վետո կդնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման վրա

Հունգարիան վետո կդնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման վրա վեց ամսից, եթե Եվրահանձնաժողովը չկատարի էներգետիկ անվտանգության այս երաշխիքները, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth Radio-ի եթերում։

Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Բուդապեշտը ԵՀ-ից ստացել է էներգետիկ անվտանգության պահանջվող երաշխիքները, առանց որոնց հրաժարվում է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Նրա խոսքով՝ ԵՀ-ն պարտավորություններ է ստանձնել պաշտպանելու գազամուղներն ու նավթատարները, որոնցով Ռուսաստանի Դաշնությունից հումքը գնում է ԵՄ անդամ երկրներ, ինչպես նաև Ուկրաինայից պահանջել է երաշխավորել դեպի ԵՄ նավթի մատակարարումների պահպանումը։