Երևանում և մարզերում ակցիայի 117 մասնակից բերման է ենթարկվել. ոստիկանություն

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտից հանրապետության տարածքում մի շարք փողոցներ փակ են։ Անհնազանդության ակցիայի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ։
MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 12-ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդ․ նախատեսված արարքի համար ոստիկանություն բերվել է ակցիայի 117 մասնակից։
Իրավիճակը հատկապես լարված է Երևանի Աբովյան փողոցում, Գեղարքունիքի մարզի Սևան-Երևան ավտոճանապարհին։