Բողոքի նոտա ՌԴ-ի՞ն. ԱԳՆ-ն քիչ անց հայտարարությամբ հանդես կգա

ԶԼՄ-ներն այսօր գրել էին, որ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ ԱԳ նախարարություն։
Ի՞նչ է քննարկվել և արդյո՞ք Հայաստանը բողոքի նոտա է հայտնել ՌԴ դեսպանին՝ կապված երեկ Հակարի կամրջի մոտ տեղի ունեցածի հետ, երբ ադրբեջանցիները փորձում էին իրենց դրոշը տեղակայել, իսկ ռուս խաղաղապահները ոչ միայն չմիջամտեցին, այլ նաև՝ օգնեցին ադրբեջանցիներին։
«Այո՛, ՌԴ դեսպանն այսօր այցելել է ՀՀ ԱԳՆ շենք, բայց թե ինչ է քննարկվել, շուտով կներկայացնենք, հայտարարություն կլինի»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք, որ երեկվա դեպքերի հետ կապված իշխանության թևից տարբեր մեղադրական տոնայնությամբ հայտարարություններ եղան, որոնց բովանդակությունն այն էր, որ ռուս խաղաղապահները պատշաճ չեն կատարում իրենց պարտավորությունները։
Նարե Գնունի