Վրաստանի նախագահը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ Զուրաբիշվիլիի հայցը

Վրաստանի նախագահը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ Զուրաբիշվիլիի հայցը

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հետ է կանչել Սալոմե Զուրաբիշվիլիի հայցն ընդդեմ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի։

«Օրենքը ծառայում է հասարակությանը հնարավորինս տեղեկացնելու օտարերկրյա տերության շահերը հետապնդող կազմակերպությունների ֆինանսավորման ծագման մասին: Ըստ այդմ, Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին որոշել է հրաժարվել սահմանադրական պահանջից»,- ասվում է հաղորդագրության մեջ։