Արցախը՝ ամբողջական շրջափակման մեջ 

Արցախը՝ ամբողջական շրջափակման մեջ 

Երեկ իսկապես տագնապալի օր էր:

Սադրանք Հակարիի կամրջի ուղղությամբ, ինչի հետևանքով, ի վերջո, Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից, Հայաստանի սահմանին վիրավորվել է զինծառայող: Երեկ թշնամին ԱԹՍ է կիրառել Կապանի հատվածում գտնվող հայկական դիրքերի վրա:

«Հայաստանը պետք է փաստաթղթով ամսագրի այն, ինչ արդեն հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջան է»,- երեկ հերթական անգամ հոխորտացել է Ալիևը՝ բացահայտելով, թե ինչին է ուղղված Ադրբեջանի վերջին օրերի ագրեսիան:

Բաքվում համարում են, որ ստեղծվել է բացառիկ պատեհ միջազգային համատեքստ՝ ԼՂ սուբեկտությունն ամբողջովին վերացնելու, Արցախն ադրբեջանահպատակ դարձնելու համար:

Երեկ առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:

Բաքվի մյուս քայլը, ցավոք, լինելու է Արցախում «հակաահաբեկչական գործողության» իրականացումը:Միջազգային լռելյայն կոնսենսուսի ու Հայաստանի իշխանության «փայլուն» դիվանագիտության պայմաններում:

Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանի իշխանությունը:

Նույնիսկ անհարմար է բարձրարաձայնելը՝ Նիկոլ Փաշինյանը քննադատության, հարձակումների նոր թիրախ է ընտրել, այս անգամ՝ երկրի օրհներգն ու զինանշանը ու իհարկե՝ շինծու պատրվակով ազատությունից զրկվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ահա, թե ինչ պետք է իմանալ «բացառիկ ժողովրդավարական» իշխանության մասին, որը երկիրը վերածել է փլատակների...

Վահրամ Բագրատյան