Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի հրաժարագինը սահմանվել է 1 միլիարդ եվրո

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան  Ժյուլ Կունդեի հրաժարագինը սահմանվել է 1 միլիարդ եվրո

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հաստատել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխությունն իսպանական «Սևիլիայից»։ 23-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը սահմանվել է 1 միլիարդ եվրո։ Օգոստոսի 1-ին կատալոնական ակումբը 5 տարվա պայմանագիր կկնքի ֆուտբոլիստի հետ։

Կունդեն 2019 թվականից էր հանդես գալիս «Սեւիլիայում»: 133 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt-ի համաձայն՝ «Բարսելոնան» Կունդեի համար վճարել է 50 միլիոն եվրո։