«Թուրքիան կշարունակի դիվանագիտական քայլերը՝ ուղղված Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը»

Թուրքիան կշարունակի դիվանագիտական քայլերը՝ ուղղված Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը, Անթալիայում Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Քննարկվել են Թուրքիայի և Սիրիայի երկկողմ հարաբերությունները, նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
Էրդողանը վստահեցրել է, որ «Թուրքիան կշարունակի քայլեր ձեռնարկել տարածաշրջանում կայունության ամրապնդման համար»։
Նա «հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Սիրիան թեւակոխելու է կայունության, բարգավաճման և խաղաղության շրջան»։