Ասադը խոստացել է ՌԴ-ին 40.000 մարտիկ տրամադրել. Ուկրաինայի ՊՆ հետախուզություն

Ասադը խոստացել է ՌԴ-ին 40.000 մարտիկ տրամադրել. Ուկրաինայի ՊՆ հետախուզություն

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը մարտի 17-ին հայտնել է, որ Ռուսաստանը Սիրիայում ակտիվորեն վարձկաններ է հավաքագրում Ուկրաինայի դեմ պատերազմի համար։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի հրամանատարությանը հրամայվել է օրական մինչև 300 զինյալ ուղարկել Ուկրաինա։ Ըստ այդմ՝ վարձկանների առաջին խումբը Ռուսաստան է մեկնել մարտի 15-ին. գրում է korrespondent.net-ը:

Ներկայում Ուկրաինայի հետախուզությունը գիտի ուղարկված 150 սիրիացու մասին։ Հետախուզության տվյալներով՝ շուտով Սիրիայից զենք, ռազմական տեխնիկա և այլ ռեսուրսներ կտեղափոխվեն Բելառուս և Ռուսաստան՝ ռուսական ուժերին աջակցելու համար։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը խոստացել է Ռուսաստանին տրամադրել 40.000 մարտիկ, որոնք պետք է կռվեն Ուկրաինայի դեմ։