Պեսկովն անդրադարձել է ՌԴ տարածքներին, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմներին

Պեսկովն անդրադարձել է ՌԴ տարածքներին, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմներին

Այն տարածքները, որոնք դարձել են Ռուսաստանի սուբյեկտները, որոնք գրանցված են մեր երկրի սահմանադրության մեջ, Ռուսաստանի անբաժանելի մասն են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նաև ասել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմները չեն կարող ազդել Ռուսաստանի վրա։ «ԱՄՆ-ի հետ մենք ունենք փոքր առևտրաշրջանառություն, հնարավոր նվազագույնը: Ցանկացած մաքսատուրք կամ տուրք չի կարող ազդել մեզ վրա»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը չէր ցանկանա տեսնել բազմաթիվ առևտրային պատերազմներ աշխարհում։ Կրեմլի կարծիքով՝ դա բացասաբար կանդրադառնա աշխարհի բոլոր երկրների վրա։