Վերահաստատում ենք ամուր աջակցությունը Ադրբեջանին․ Ղազախստանն անդրադարձել է Արցախում նախագահի ընտրությանը

Վերահաստատում ենք ամուր աջակցությունը Ադրբեջանին․ Ղազախստանն անդրադարձել է Արցախում նախագահի ընտրությանը

«Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ հաստատում է իր ամուր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում․ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ-ն։

«Ղազախստանն աջակցում է քաղաքական ճանապարհով բոլոր հարցերի կարգավորմանը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան»,- նշված է հայտարարության մեջ։