Նոր սահմանափակումներ ռուսաստանցիների համար

Նոր սահմանափակումներ ռուսաստանցիների համար

Լատվիան արգելել է այն մեքենաների մուտքը, որոնք գրանցված են Ռուսաստանում։ Մաքսային մարմինները կառգրավեն ավտոմեքենաները, եթե անձը հրաժարվի վերադառնալ Ռուսաստան կամ Բելառուս. հաղորդում է Հանրապետության պետական   եկամուտների ծառայությունը։

Էստոնիան ևս արգելել է ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքը երկիր։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Այսպես է երկիրը արձագանքել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականներին: Մեքենաները ենթակա են միջազգային սահմանափակումների:

Ֆինլանդիան չի կիրառի Ռուսաստանի Դաշնությունում գրանցված մեքենաների դեմ սահմանափակումներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանցիներին արգելվել է մուտք գործել ԵՄ անձնական սմարթֆոններով, նոութբուքերով, կոսմետիկ միջոցներով և ռուսական գրանցումով մեքենաներով։ Այս ապրանքների ներմուծումը ԵՄ երկրներ կարող է դիտվել որպես արգելված ներմուծում. հայտարարել է Եվրահանձնաժողովը:

Բաժանորդագրվեք՝ MediaHubWorld