Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում

Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում

Այսօր՝ մարտի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:55-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում թիվ 22/22 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող երկաթե ցանցե ցանկապատին և բախվել պատին: Գրել է Շամշյանը։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտակ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Աշոտ Մինասյանը: Դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվել, ինչի համար էլ ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները:

Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել: