Հաջորդ իշխանությունը ստիպված կլինի լրիվ նոր պետություն կազմավորել, զրոյից նոր պետություն. Արսեն Բաբայան

Հաջորդ իշխանությունը ստիպված կլինի լրիվ նոր պետություն կազմավորել, զրոյից նոր պետություն. Արսեն Բաբայան

Ամեն նոր առաջադրում կարևոր պաշտոններում գալիս է լրացուցիչ ու ավելի հիմնավոր հաստատելու, որ նա ատում է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «Նա Ալիևից ավելի շատ է ատում իմ պետությունն ու Հայրենիքը:

Հ.Գ. ՍԴ դատավորի պաշտոնում նիկոլյան իշխանությունն առաջադրել է Սեդա Սաֆարյանին: Հաջորդ իշխանությունը ստիպված կլինի լրիվ նոր պետություն կազմավորել, զրոյից նոր պետություն: Այլ կերպ անհնար կլինի»։