Մայր Աթոռը Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2023-2024 ուստարվա ընդունելություն

Մայր Աթոռը Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2023-2024 ուստարվա ընդունելություն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2023-2024 ուստարվա ընդունելություն:

ՔՊԼ ընդունվել կարող են մինչև 35 տարեկան, ամուսնացած կամ ամուրի, բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, որոնք զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Ընդունելության համար դիմորդները մասնակցում են հարցազրույցի հետևյալ նյութերի շուրջ.

• Սուրբ Գրքի իմացություն,

• Հայ Եկեղեցու պատմություն,

• Հայ ժողովրդի պատմություն,

• Հայ գրականություն,

• Եկեղեցական փորձառություն,

• Ինքնաարտահայտվելու կարողություն:

Ուսման ընթացքում սաներին հատկացվում է կրթաթոշակ: Դիմումի հայտաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է այցելել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:

 Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

- Դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),

- Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),

- Կնոջ համաձայնությունը (ամուսնացյալի դեպքում),

- Երաշխավորագիր թեմի առաջնորդից,

- Բարձրագույն կրթությունը հաստատող վկայական (բնօրինակը),

- Բժշկական վավերացման տեղեկանք,

- Տեղեկանք բնակավայրից,

- Մկրտության վկայական,

- Ինքնակենսագրություն,

- Անձնագրի պատճեն,

- 2 լուսանկար (3x 4):

Փաստաթղթերն անձամբ ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:

Մանրամասների համար կարող եք դիմել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:

Դիմումներն ընդունվում են օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը՝ շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10:00-15:00:

Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան Հոգևոր Ճեմարան

հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 10) 517-322

էլ. հասցե՝ [email protected]