Փոփոխություն՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորվածներին փոխհատուցում տալու նախագծում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսօր քննարկվում էր ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է օրենքով սահմանված կարգով թափուր մնացած զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց ևս ներառել այս նախագծի շահառուների ցանկում, եթե նրանց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել հայրենիքի պաշտպանության ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։