Համակոնսերվատորիական ժողովում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք Կոնսերվատորիայի տեղափոխման դեմ

Համակոնսերվատորիական ժողովում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք Կոնսերվատորիայի տեղափոխման դեմ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահ Նարեկ Բալդրյանը գրում է.

«Հարգելի ԵՊԿ դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, բոլոր տարիների շրջանավարտներ

Այսօրվա համակոնսերվատորիական ժողովի արդյունքում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք` Կոնսերվատորիայի` «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելու (այլ բուհերի հետ միավորելու, տեղափոխելու) դեմ։

Ստորագրահավաքի գործընթացը կհամակարգի ԵՊԿ Ուսանողական խորհուրդը։

Ստորագրահավաքի մեկնարկը` վաղը` մարտի 13-ին, ժամը 10:00-ին, կոնսերվատորիայի ճեմասրահում։

Ստորագրահավաքի ավարտը` ուրբաթ` մարտի 15-ին, ժամը 13:00-ին։

Խնդրում ենք տարածել հայտարարությունը։

Ակնկալում ենք ձեր կազմակերպված մասնակցությունը։

Սիրով` ԵՊԿ ՈւԽ»