Ողջի գետի ջուրը փորձաքննության է ուղարկվել, շուտով կպարզվի՝ ԶՊՄԿ-ն թունավորել է այն, թե՞՝ ոչ

Ողջի գետի ջուրը փորձաքննության է ուղարկվել, շուտով կպարզվի՝ ԶՊՄԿ-ն թունավորել է այն, թե՞՝ ոչ

«Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն երեկ ահազանգեց, որ Սյունիքում Ողջի գետի փոխարեն ԶՊՄԿ-ի բաց հանքի ծանր մետաղներով հագեցած ջուրը է հոսում։

Բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Արմեն Փարամազյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ գետի ջուրն արդեն տարվել է փորձաքննության։

«Ես խնդիրը տեղում արձանագրել եմ, նկարահանում եմ իրականացրել։ Ապա մեր մասնագետների հետ քննարկում ենք իրականացրել, նրանց խոսքով՝ գետի ջուրը գալիս է հանքից ու եթե այնտեղից է գալիս, ապա չի կարող ծանր մետաղներով հագեցած չլինել։ Հիմա հրավիրել ենք ԶՊՄԿ բնապահպանության բաժնի պետին, ջրի նմուշառում ենք իրականացրել, հիմա սպասում ենք ջրի փորձաքննության արդյունքին»,- ասաց Արմեն Փարամազյանը։

Նրա խոսքով՝ Սյունիքում այսօր շատ-շատ են պոչամբարներն ու հանքերը, արտադրական վթարներ են հաճախակի լինում, բնակիչների առողջությունն է վտանգվում։