5 քարե սալիկ էին տարել Մարտակերտի Մշակույթի կենտրոնից

5 քարե սալիկ էին տարել Մարտակերտի Մշակույթի կենտրոնից

Հուլիսի 26-ին Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել` Մարտակերտ քաղաքի Մշակույթի և երիտասարդության կենտրոնին պատկանող տարածքից թվով 5 հատ քարե սալիկներ գողանալու մասին:

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նշված գողությունը ս.թ. հուլիսի 24-ին ժամը 13:00-ի սահմաններում, կատարել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Դ.Մ.-ն (ծնված 1976թ.) ։

Վերջինս նշված քարե սալիկներն օգտագործել իր հայրական տան բակի սալիկապատման աշխատանքներում: Դ.Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին: Գողոնը հայտնաբերվել է: