Կառավարական ուժերի և M23 խմբավորման միջև բախումներ են եղել, առնվազն 17 մարդ է մաhացել․ Կոնգո

Կոնգոյի Գոմա քաղաքում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել, մոտ 370-ը՝ վիրավորվել։
Մարտերը տեղի են ունեցել կառավարական ուժերի և M23 խմբավորման միջև։ Ապստամբների առաջնորդը հայտարարել է քաղաքը գրավելու մասին։
Կոնգոյի իշխանությունները Ռուանդային մեղադրում են ապստամբներին աջակցելու համար ու պահանջում են դուրս բերել զորքերը։ Ռուանդան հերքում է իր առնչությունը։