Արցախի ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներ դակող Ադրբեջանի գլխավոր դատախազը Երևան չի եկել

Արցախի ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներ դակող Ադրբեջանի գլխավոր դատախազը Երևան չի եկել

Այս րոպեներին Երևանում ընթանում է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստ։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բացման խոսքում նշել է, որ 17 տարվա դադարից հետո առաջին անգամ Երևանում է անցկացվում ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնպես ներկա է այդ նիստին։

MediaHub-ը տեղեկացավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը Երևան չի ժամանել և չի մասնակցում ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին: Ադրբեջանի որևէ այլ ներկայացուցիչ ևս ներկա չէ։

MediaHub-ը տեղեկացավ, որ հրավերները հավասարապես ուղարկվել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչներին։

Նշենք, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը օրերս հայտարարեց, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր շինծու մեղադրանք է առաջադրվել․ ի թիվս նախորդ մեղադրանքների՝ նրանք մեղադրվում են նաև «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» համար: Այս զավեշտալի հայտարարությունից հետո Ալիևը դժվար թե ժամաներ այն երկիր, որի հետ, իբրև թե, Ադրբեջանը պատրաստվում է խաղաղություն հաստատել ու հարևանություն անել: 

Մարիաննա Արամյան