Ադրբեջանի համար ՔՊ-ական իշխանությունը պատմական շանս է

Ադրբեջանի համար ՔՊ-ական իշխանությունը պատմական շանս է

Այս ամսվա վերջին կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նա հույս է հայտնել, որ հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի կազմակերպման հարցը։
Ադրբեջանի համար ՔՊ-ական իշխանությունը պատմական շանս է և «Ալլահի պարգևը». ՀՀ գործող իշխանությունները թուլացնելով հայոց բանակը, դե-ֆակտո ապառազմականացնելով Արցախը, մաս-մաս հանձնելով Արցախի հողերն Ադրբեջանին մոտեցնում են խաղաղության պայմանագրի՝ հայոց պետականության ոչնչացման փաստաթղթի ստորագրումը:
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, կապիտուլյացիոն նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի հիման վրա, հանգեցնելու է հայոց պետականության մահվան՝ Արցախի և Սյունիքի հայաթափմանը, Հայաստանի հայաթափմանն ու թուրք-ադրբեջանական էքսպանսիային՝ տնտեսական, ժողովրդագրական, իսկ ապագայում նաև ռազմական:
ՀՀ գործող իշխանությունները շտապում են «խաղաղության դարաշրջան» բացել այն պարագայում, երբ ՔՊ-ն չի խոսում, թե ինչ գին ունի այդ խաղաղությունը: Ադրբեջանը հստակ պահանջներ ունի՝ Արցախն Ադրբեջանի կազմում, և այսպես կոչված “Զանգեզուրի միջանցք”: Երկու պահանջներն էլ կործանարար են հայոց պետականության և հայ ժողովրդի ապագայի համար:
ՔՊ-ն վարչական, ուժային լծակների միջոցով, զրո վարկանիշով մնում է ՀՀ-ում իշխանության մեկ պատճառով միայն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձեռնտու է գերտերություններին:

Վահրամ Բագրատյան