Երևանում ԱՄՆ դեսպանատունը 400 հազար դոլար է առաջարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ «Խաղաղության օրակարգի» ծրագրերի համար

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել Է Track II ծրագրով հետաքրքրված կազմակերպությունների առաջարկների բաց մրցույթ: Track II ծրագիրը կկենտրոնանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ «խաղաղության օրակարգ» ստեղծելու վրա։
Խաղարկվելու է մինչև 400 հազար դոլար գումարի չափով 5 գրանտ։
Ծրագրի նպատակներն են.
- Ամրապնդել եւ ընդլայնել գոյություն ունեցող առաջնորդների եւ միջնորդների ցանցը ժողովրդական դիվանագիտության համար՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:
- Իր ներդրումն ունենալ Հայաստանի-Ադրբեջանի եւ Հայաստանի-Թուրքիայի հարաբերությունների հասարակական ընկալման փոփոխության գործում:
- Ուսումնասիրել տարածաշրջանային խաղաղության խթանման համար փոխգործակցության նոր մոդելների ներուժը:
- Նպաստել հանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը եւ փոխըմբռնման խորացմանը՝ օգտագործելով մարդկանց միջեւ շփումները, ոչ ֆորմալ ցանցերն ու մեխանիզմները։