Հայ բիզնեսմենի համար դռներ են բացվելու՝ մեկ ձեռքսեղմումով․ Մանթաշյանց գործարարների միություն

Հայ բիզնեսմենի համար դռներ են բացվելու՝ մեկ ձեռքսեղմումով․ Մանթաշյանց գործարարների միություն

350 գործարար՝ աշխարհի 20 քաղաքներից Հայաստանում են, որպեսի կառուցեն գլոբալ նեթվորկ գլոբալ բիզնեսի համար։ Մանթաշյանց գործարարների միության Global Business Forum 2023-ը մեր երկիր է բերել մասնակիցներ աշխարհի տարբեր կետերից՝ Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստանի Դաշնություն և հարևան Վրաստան։

Վահրամ Միրաքյան

«Մանթաշյանց»-ը ակումբ է ամբիցիոզ գործարարների համար, որոնք ցանկանում են աճել ու զարգանալ ամբողջ աշխարհով։ Այստեղ գաղափարախոսությունը հստակ է «Մենք ուժեղ ենք ես»-ից։

Փորձի փոխանակում, գաղափարների քննարկում, հետաքրքիր ու նորարարական լուծումների որոնում։ Մանթաշյանցում այսպես է իրականացվում գործակցությունը։

Ստեղծման օրվանից ակումբը կարծրատիպեր է կոտրում, ու կարծիքը, թե Հայաստանը բիզնես ոլորտում աշխարհին ոչինչ չունի սովորեցնելու, հօդս է ցնդում։ Մանթաշյանցի անդամները ապացուցել են, որ Հայաստանը բազմաթիվ ոլորտներում շատ լավ օրինակ է աշխարհի համար։

Հավատարիմ մնալով իր՝ «Մենքն ուժեղ է ես»-ից գաղափարախոսությանը, Մանթաշյանց ակումբը հավատում է, որ գալու է այն օրը, երբ մեկ ձեռքսեղմումով լուծելի կդառնան բիզնեսին առնչվող բոլոր խնդիրները։