Սանա Գոմեշը Երեւանի «Նոայից» տեղափոխվեց «Դեբրեցեն»

Երեւանի «Նոայի» պաշտպան Սանա Գոմեշը տեղափոխվել է նույն հոլդինգի մաս կազմող հունգարական «Դեբրեցեն» ակումբ։
22-ամյա ֆուտբոլիստն այս տարի հրավեր էր ստացել Գվինեա Բիսաուի ազգային հավաքականից։
Սանա Գոմեշը 2020 թվականից էր հանդես գալիս «Նոայում»։ Նրա նախորդ ակումբը եղել է պորտուգալական «Սերտանենշեն»։